Այլ կերպ ասած՝ հրաշք չի լինելու և Հայաստանը վաղ թե ուշ պարտադրված է լինելու որոշում կայացնել՝ համաձայնել Լավրովի պլանին պատերազմի թե խաղաղ բանակցային գործընթացի միջոցով։ Առաջին տարբերակը շատ ավելի հավանական է,եթե նույնիսկ մի կողմ դնենք պատմականության ՝ «առանց կռվի գրավված հողը հետ չեն տալիս» սկզբունքը։ Իշխանություններին Հայաստանյան տիրույթում ոչ ոք չի ների,նույնիսկ յուրայինների տիրույթում։ Միևնույն ժամանակ ռուսները զգուշացնում են եղբայրական հայ ժողովրդին խաղեր չտալ և նարընջագույն հեղափոխությունների գայթակղությանը չտրվել,որովհետև դրա գլխավոր հովհանավոր ԱՄՆ-ը դեռ երբեք հովանավորյալ պետությունների տարածքային ամբողջականությունը չի ապահովվել։ Այսինքն եթե Հայաստանը մերժի Լավրովյան պլանն ու մինչև վերջ պնդի ԼՂՀ ճանաչման վրա,շատ հնարավոր է որ կորցնի այն ամբողջությամբ։ Սա է Պուտինի մեսիջը այս շաբաթ Թուրքիայի,Ադրբեջանի,Իրանի,իսկ այսօր արդեն Հայաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Մի խոսքով՝ օղակը գնալով սեղմվում է ու ցավոք հարված ընդունողը մենք ենք լինելու ըստ սրա։