![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր |
Սերժ Սարգսյանը ցավով է նշել, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չարախոսելով փորձում են վարկաբեկել ընտրությունները: Մեր ժողովուրդն իրեն բնորոշ իմաստությամբ, ինչպես մինչ այժմ է վարվել, ապագայում ևս կմերժի խեղկատակներին ու արկածախնդիրներին:
Անհասկանալի է կրկին ամեն ինչ մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի, չարի և բարու բաժանելը։ Եվ հռետորական մի հարց՝ ո՞վ է որոշում չարն ու բարին, և ընդհանրապես այդ կերպ մտածող մարդիկ կյանքում լուրջ որոշումներ կայացրե՞լ են:
ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հնչող հայտարարություններին՝ նման մոտեցումը որակելով ավանտյուրա և ընդգծել, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
Մարդիկ կան, որ շփոթվել են՝ իրենց քաղաքական կյանքի ամբողջ ընթացքում առաջին անգամ տեսնելով մեկ լիքը դահլիճ: Եվ այնքան են շփոթվել, որ խոսում են Հայաստանում իրավիճակի փոփոխություններից, ժողովրդի անունից և այլն: Ախր, դուք մինչև հիմա Ձեր ներկուսակցական հարցերը չեք լուծել, էլ ուր մնաց...
Այստեղ են ասել՝ գետը չտեսած` մի´ բոբիկացեք...




