Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ և տեսանյութ է տեղադրել, որով տեղեկանում ենք նաև, որ Նազենին այս օրերին իր հանգիստն է անցկացնում Սիցիլիայում:
Լուսանկարներն ու տեսանյութը` դերասանուհու մեկնաբանությամբ, ստորև ներկայացնում ենք Ձեր ուշդրությանը:
«Սիցիլիայի Սավոկա քաղաքում, #4 տանը ապրում է Ֆրանչեսկան, Ապոլոնիայի մայրը՝ «Կնքահայրը» ֆիլմից, հարսանիքի տեսարանի նկարն է ինձ ցույց տալիս ու պատմում, թե ինչպես էր նկարահանվել 44 տարի առաջ։)) հ.գ. Ի դեպ, Ֆրենսիս ֆորդ Կոպոլան սովորություն ուներ ներառելու մասայական տեսարաններում տվյալ տեղանքի բնակիչներին, որոնք էլ կազմում էին Սիցիլիական մաֆիայի ամենահայտնի կլանների մասին պատմող ռոմանտիկ ֆիլմի հիմնական կոլորիտը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



