Կիրակի Թռչքան էինք։ Նկարները Թռչկանից են։ Համատարած աղբանոց էր։ Բարոյախրատական տեքստեր չեմ պատրաստվում ասել, մենք գիտենք մեր հասարակությանը։
Միշտ էլ թափելու են, խնդիրը համակարգում է, մոտակա գյուղական վարչակազմը պետք է պատասխանատու լինի մաքրության համար, ամեն ամիս մաքրեն ու տուգանեն թափողներին։ Թե չէ ամեն անգամ բարոյախրատական խոսքեր ենք ասում, մեղադրում ենք ողջ հասարակությանը, (ինչը նշանակում է, որ կոնկրետ ոչ մեկին չենք մեղադրում) բայց խնդիրը մնում է։
Ժամանակին կարմիր լույսի տակով անցնելն էր նույնն էր, հարցը բարոյախրատական մակարդակում էր քննարկվում ու մեզ համարում էինք անշնորհք ազգ, մինչև որ հայտնվեցին տեսախցիկներն ու բոլորս դարձանք շնորհքով։
Նույնն էլ աղբի հարցն է, համակարգային է պետք լուծել, բայց էդպես ոչ մեկ չի ուզում գործել, քանի որ դա գործ է, ոչ թե իմիտացիա, իսկ մեզ մոտ ընդունված է իմիտացիա անել։
ՀԳ. Մենք մի փոքր մաքրեցինք, ինչքան հնարավոր էր, բայց ամբողջությամբ մաքրելու համար բեռնատար էր պետք։ Ի դեպ աղտոտողները տեղացիներն էին, Երևանից եկողներն իրենց հետևից մաքրում էին։