«Ինչու՞ նա չգնեց իմ ապրանքը» հարցին ի պատասխան շատ դեպքերում հնչում է «մտել էր խանութ ֆռալու», «լավ էս գնորդ չի, բան չի առնելու», «ինչա էսքան նայում» և այլն....:
Կարծում եմ մեծ ընկերություններին, որոնց արտադրանքը վաճառվում է ոչ թե կրպականման փոքր խանութներում այլ միջին խանութներից մինչև մոլեր, հարկավոր է ստեղծել «բացահայտող խմբեր»:
«Բացահայտող խմբեր»-ի գործառույթը կլինի մոտենալ և կարճ զրույց ունենալ խանութից դուրս եկած և գնում չկատարած անձանց հետ: Զրույցը չպետք է լինի ստանդարտ թեստային հարցերից կազմված, չպետք է լինի չափից ավել ժամանակատար, ինչպես նաև հաշվի առնելով սպառողին անհարմար վիճակում դնելու բարձր ռիսկայնությունը ՝ հարցերը պետք է մատուցվեն հոգեբանական որոշակի գիտելիքներ ունեցող անձանց կողմից:
Հարցերը պետք է կազմված լինեն այնպես, որ սպառողը գիտակցի իր կարևորությունը և զգա, որ իր կարծիքը կարող է ազդել ընկերության քաղաքականության վրա: Նման կերպ հնարավոր է նաև ավելացնել նույն մարդու կողմից հաջորդ անգամ տվյալ խանութ այցելելու հավանականությունը:
Իմ սուբյեկտիվ կարծիքով այս խմբերի առկայությունը զգալիորեն տարբերվում է մնացած այլ սովորական սոցհարցումներից և սպառողի պահանջմունքները գնահատող գործընթացներից:
Հ.Գ. Հատուկ նշեցի միջին և մեծ խանութներ, քանի որ փոքրերը դժվար թե կարողանան լրացուցիչ գումարներ ծախսել նման խմբեր «պահելու» համար: