pope_francis_02_25492000_50433000Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորից խոր մտահոգություն է հայտնել Սիրիայում արյունահեղ հակամարտության շարունակմամբ՝ հիմնականում կապված Հալեպ քաղաքից եկող նորությունների հետ՝ հայտնում է bbc.com-ը:

«Ցավոք, Սիրիայից շարունակում են լուրեր գալ պատերազմում քաղաքացիական զոհերի մասին, հիմնականում՝ Հալեպից: Անընդունելի է, որ այդքան անպաշտպան մարդ, այդ թվում նաև երեխաներ, պետք է վճարեն հակամարտության և իշխանություն ունեցողների կողմից փակվածության ու աշխարհի հանդեպ կամքի բացակայության համար: Աղոթքով և համերաշխությամբ մենք մոտ ենք սիրիացի եղբայրներին և քույրերին և վստահում ենք նրանց Կույս Մարիամի մայրական պաշտպանությանը»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ, որը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել