shutterstock_37981141Մոտ ժամանակներս մարդկանց կյանքի տևողությունը առնվազն երկու անգամ կավելանա, և մարդկությունը կդադարի ծերանալ: Այսպիսի կարծիք են հայտնել բրիտանացի ֆուտուրոլոգ գիտնականները:

Նրանք ասում են, որ ապագայում մարդիկ կապրեն միջինը 150-200 տարի: Նաև մի քանի տասնամյակ անց կսկսեն ծնվել մարդիկ, ովքեր կարող են ապրել հազարավոր տարիներ: Դրա պատճառը կդառնա գիտատեխնիկական և բժշկական ոլորտում առաջընթացը: Այդ ժամանակ բժիշկները կկարողանան բուժել շատ հիվանդություններ, որոնք հանգեցնում են մահվան՝ գրում է VistaNews-ը:

Եթե բժիշկները դա հաղթահարեն, ապա ծերացման պրոցեսը հնարավոր կլինի էապես դանդաղեցնել: Բացի այդ, մոտ ապագայում կստեղծվեն կյանքի նոր, ավելի անվտանգ պայմաններ, որոնք մարդկությանը թույլ կտան առավելագույնս երկար ապրել: Սակայն դա կարող է հանգեցնել զգալի փոփոխությունների հասարակական կառուցվածքում: Օրինակ՝ խնդիրներ կառաջանան՝ կապված աշխատատեղերի քանակի հետ, ամուսնություններ կկնքվեն որոշակի ժամկետով:

Որոշ հետազոտողները համարում են, որ այդ ժամանակ մարդիկ կվերածվեն «կենդանի ռոբոտների» և կդադարեն զգալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել