1_zpswuwyhtunԿեղծ պապարացի
Այդ ընկերությունը կոչվում է «Բազմություն՝ ըստ պահանջի» («Crowds on Demand») և զբաղվում է կեղծ աժիոտաժ ստեղծելով, ինչը սովորաբար առաջացնում է աստղերի հայտնությունը: Ընկերությունը իր հաճախորդների համար ապահովում է հանդիպում «պապարացիների», «հիացած երկրպագուների» հետ՝ հատկացնելով 10-100 մարդ:

Գրկելու ծառայություն
Այս ծառայությունը կոչվում է «Գրկողների երեկույթ» («Cuddle Party») և առաջարկում է նուրբ գրկախառնություններ՝ առանց սեքսուալ ենթատեքստի:

Բանկերի կողոպտիչներ
Այս ծառայությունը մասնագիտացած է բանկային կողոպուտների վրա, ավելի ճիշտ՝ դրանք կանխելու: Սովորաբար մասնագետը կատարում է «կողոպուտ» հրշեջի կամ այլ տեսուչի հագուստով մաքսիմալ կարճ ժամանակում: Դա թույլ է տալիս ղեկավարությանը բացահայտել բանկի համակարգի թույլ կողմերը և կատարելագործել դրանք:

Հուղարկավորությունների ժամանակ լաց լինողներ
«Վարձիր լացող» ( Rent a Mourner) ծառայությունը ապահովում է մարդկանց ներկայությունը հուղարկավորության այն արարողություններին, որտեղ չի սպասվում մարդկանց մեծ քանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել