168.am-ը գրում է.

Սիրիայի Մելես քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ: Այդ մասին հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների հարցով լոնդոնյան գրասենյակը, հայտնում է Reuters-ը:

Մելեսը գտնվում է Իդլիբ քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Ներկայում հայտնի չէ, թե ով է հասցրել ավիահարվածները սիրիական հիվանդանոցին:

Սիրիա-ամերիկյան բժշկական միության տվյալով՝ 2016թ. հուլիսը վատագույնն է եղել Սիրիայի բժշկական հաստատությունների համար, քանի որ այդ ընթացքում գրանցվել է 43 գրանցված հարձակում հիվանդանոցների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել