Մի շրջանում ապրում էր մի կին, ով բոլորի համար հանելուկ էր: Նա չէր փայլում իր գեղեցկությամբ, մի փոքր թմբլիկ էր ու հնաոճ էր հագնվում: Նրա մեջ չկար այնպիսի մի բան, որ նրան առանձնահատուկ դարձներ: Միայն ամուսինն էր, որ պաշտում էր նրան: Մի անգամ ես նրանց տուն գնացի: Կինը արդեն խոհանոցում վերջացնում էր ընթրիք պատրաստելը: Ամուսինը տուն եկավ. նա այդ օրը աշխատավարձ էր ստացել: Նա մտավ խոհանոց ու գումարային չեկ տվեց կնոջը: Կինը մի պահ դադարեցրեց գործը, գրկեց ամուսնուն ու ասաց.
-Ես գիտեմ, թե դու որքան տքնաջան ես աշխատել, որ վաստակես այդ գումարը: Շնորհակալ եմ, որ դու ստեղծել ես բոլոր հարմարությունները, որ ես կարող եմ մնալ տանն ու հոգ տանել ընտանիքիս մասին:
... Նրանք գնում են հյուրասենյակ, որտեղ խաղում էին փոքրիկներն, ու կինն ասում է.
- Տեսե՛ք, Ձեր հայրիկը շատ է աշխատել, որ գումար վաստակի... Տղա՛ս, հիմա քեզ համար կկարողանանք հեծանիվ գնել, աղջի՛կս, իսկ քեզ համար՝ նոր կոշիկներ:
... Ամուսինը կանգնել էր ու լուռ լսում էր, նրա դեմքին ուրախությունն էր փայլում: Կինը ոչ միայն գնահատում էր իրեն, այլև նույնը սովորեցնում էր փոքրիկներին: Նրա աչքերում իր կինն ամենասքանչելին էր:
Այս սովորական կինը, պարզվում է, այդքան էլ սովորական չէր: Նա գիտեր՝ ինչպես գնահատել ամուսնուն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4270041120024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել