Isco+International+Champions+Cup+2016+Real+qtoj0rFkeielՄադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում օգտվել ֆուտբոլիստի ծառայություններից:

AS-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը մեծ գումար կպահանջի Իսկոյի տրանսֆերի դիմաց և կվաճառի միայն այն դեպքում, եթե շահավետ առաջարկ ստանա:

Հավելենք, որ Transfermarkt.de-ը 35 մլն եվրո է գնահատում իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը: «Ռեալ»-ի հետ Իսկոյի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը:

International Champions Cup 2016 - Real Madrid v Paris Saint-Germain

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել