Մեքսիկայում «Էրլ» արևադարձային փոթորկի զոհ է դարձել 6 մարդ: Այս մասին հայտնել է Վերակրուս նահանգի քաղպաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնում է BBC-ն:
Գերատեսչության տվյալներով՝ ուժեղ անձրևները հանգեցրել են սողանքների, որոնք ծածկել են 2 տուն: Ներսում գտնվող մարդիկ, այդ թվում՝ 2 երեխա, մահացել են, ևս 2 մարդ վիրավորվել է: Խալապա քաղաքում 3 տուն փլուզվել է, վիրավորվել է 2 մարդ:
Շաբաթ առավոտյան անձրևները թուլացել են, սակայն Վերակրուսում տեղումների քանակը հասել է մոտ 50-70 մմ-ի: Մեքսիկական բանակը սկսել է իրականացնել գործողություն՝ օգնելու տարերքից տուժած քաղաքների բնակչությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



