Թաիլանդում մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեն, որը մշակել է իշխանությունը երկու տարի առաջ զավթած զինվորական կառավարությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Իշխանությունները արգելել են քարոզչությունը քվեարկությունից առաջ, իսկ շատ ընտրողներ խոստովանում են, որ միանգամայն սահմանափակ պատկերացում ունեն առաջարկվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ:
Ինչպես հավաստիացնում է Թաիլանդի կառավարությունը, նոր Սահմանադրությունը կնպաստի իշխանական համակարգի կայունության և պատասխանատվության ամրապնդմանը: Սակայն քննադատները հայտարարում են, որ նոր Սահմանադրությունը միայն կուժեղացնի զինված ուժերի իշխանությունը, այդ թվում և սենատի անդամների նշանակման միջոցով:
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան խոստացել է հաջորդ տարի անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, եթե նոր Սահմանադրության նախագիծը ընդունվի:
Քվեարկության արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն այսօր երեկոյան: