pokemon-go_650x400_41470126442Թաիլանդի իշխանությունները Pokemon Go-ի սիրահարներին զգուշացրել են, որ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում արգելվում է պոկեմոններ որսալ: Այս մասին տեղեկացնում է NDTV-ն:

Ընտրական հանձնաժողովի անդամները մտավախություն ունեն, որ հազվագյուտ պոկեմոններ որոնելիս խաղացողները կարող են ապօրինի ներթափանցել ընտրատեղամասեր: Բացի դրանից, ընտրատեղամասերում քվեարկության ժամանակ արգելված է նաև լուսանկարելը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թաիլանդում այսօր մեկնարկել է երկրի նոր Սահմանադրության հանրաքվեն: Երկրի բնակիչներին առաջարկվում է պատասխանել՝ նրանք աջակցո՞ւմ են նոր Սահմանադրության նախագծին, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել