Araratnews.am-ը գրում է.
Ալժիրից Մարսել մեկնող AH1020 ուղևորատար ինքնաթիռը, որը պատկանում է Air Algerie ավիաընկերությանը, ռադարների տեսադաշտից անհետացել է Միջերկրական ծովի երկնքում թռչելիս: Այս մասին հաղորդում է Flightradar24 պորտալը:
Ինքնաթիռը նախապես ուղևորվելիս է եղել դեպի Մարսել, սակայն ընթացքում ետ է շրջվել և սկսել է աստիճանաբար իջնել: Ալժիրի տարածքին մոտ` 5 500 կմ բարձրությամբ, ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից:
Daily Mail-ի տվյալներով` օդ բարձրանալուց քիչ անց AH1020-ը սկսել էր աղետի ազդանշաններ արձակել:
Ավելի ուշ վկայակոչելով ալժիրյան ավիաուղիների աղբյուրին` РИА НОВОСТИ-ն հայտնել է, որ ռադարների տեսադաշտից անհետացած օդանավը վայրէջք է կատարել Ալժիրի օդանավակայանում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/mijerkrakan-tcovum-radarneri-tesadashtic-anhetacatc-ah1020-ughevoratar-odanaveh-vayrejkh-e-katarel-alzhirum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել