Օրերս արևմտյան Life & Style պարբերականը նոր համարի շապիկին հրապարակել է Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը և գրել. «Հղի է 47 տարեկանում»: Այս մասին գրում է gossipcop.com-ը:
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Լոպեսի ապագա երեխայի հայրը նրա ներկայիս ընկեր 29-ամյա պարող Կասպեր Սմարթն է: Հոդվածում նշվել է նաև, որ Կասպերը երազում է տղա ունենալ, և որ երգչուհու հղիությունը չնախատեսված է:
gossipcop.com-ը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ բացառիկ մեկնաբանություն ունի երգչուհու ներկայացուցիչներից, որոնք ասել են, որ Լոպեսի հղիության մասին լուրը սուտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



