Հնարավոր է՝ Դուք մի օր հայտնվեք այնպիսի անհարմար իրավիճակում, երբ ստիպված եք ծնողներին բացատրություն տալ, թե ինչու է այս կամ այն համաշխարհային ճանաչում ունեցող և մրցանակակիր ֆիլմում կատարվում «չգիտես, թե ինչ»: Եվ դրան հաջորդելու է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող ես նմանատիպ բան նայել»: Ահա հենց այս անհարմար իրավիճակից խուսափելու համար Ձեզ եմ ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող և կինոփառատոններում մրցանակներ ստացած մի քանի ֆիլմ, որոնք չի կարելի դիտել ծնողների հետ:

Antichrist (Հակաքրիստոս)

Ֆիլմն անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց, երբ հայտնվեց էկրաններին: Հեղինակը դանիացի սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն է: Ժանրային առումով կարելի է բնորոշել որպես հոգեբանական դրամա: Բնականաբար, անհրաժեշտ է հիշեցնել տարիքային սահմանափակման մասին: Ֆիլմը նախատեսված չէ հանդիսատեսի լայն զանգվածի համար: Այստեղ առկա են տանջանքի և սեքսի բաց տեսարաններ: «Antichrist»-ը պատմում է ամուսինների մասին, որոնք, տրվելով հաճույքին, անուշադրության են մատնում երեխային: Վերջինս էլ ընկնում է պատուհանից ու մահանում: Դե իսկ հենց այստեղից սկսվում են հերոսների անվերջանալի տանջանքները:

Brokeback Mountain (Սապատավոր լեռը)

Հեղինակն է  թայվանցի ռեժիսոր Էնգ Լին: Ֆիլմի հիմքում երկու տղամարդկանց ոչ ավանդական սիրո պատմությունն է: Իսկ այդ պատմության էկրանավորման շուրջ կարծիքները հակասական են: Այնուամենայնիվ, եթե մի օր, ելնելով ֆիլմի գեղարվեստական արժեքներից և կամ մեկ այլ պատճառով, որոշեք դիտել ֆիլմը, հիշեք նախապայմանը:

Naked Lunch (Մերկ ճաշ)

Հեղինակն է կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգը: Ֆիլմում ներկայացված է Ուիլիամ Լիի անսպասելի երևույթներով լի կյանքը:

Shame (Ամոթ)

Ֆիլմի հեղինակն է անգլիացի ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինը: Բրենդոնը՝ երեսնամյա նյույորքցին, տառապում է՝ իր սեռական կյանքը կառավարելու անկարողությունից: Նա էրոտոման է և սեքսամոլ: Ժամանակը միշտ անցկացնում է գիշերային ակումբներում, սթրիփ բառերում և սեքս չաթերում:

Carrie (Քերրի)

Ռեժիսոր Բրայան դե Պալմայի հեղինակային ֆիլմն է: Լռակյաց, բոլորին վստահող Քերրիին նեղացնում են ամենուր. թե՛ դպրոցում և թե՛ տանը: Արդյունքում բարի  երեխան դառնում է մռայլ ու փակված:

The Dreamers (Երազողները)

Ֆիլմի հեղինակն է իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչչին: 1968թ., Փարիզ, ուսանողները դուրս են եկել հեղափոխության: Բայց երեք երիտասարդներ ունեն իրենց սեփական իրականությունը, իրենց աշխարհը՝ կինոաշխարհը: Օր ու գիշեր նրանք անցկացնում են ֆիլմեր դիտելով և տանից դուրս չեն գալիս: Զբաղվում են սեքսով և այլ սեռական գործողություններով: Եվ նրանց աշխարհն ուրիշ է, նրանք չեն ապրում այնպես ինչպես բոլորը:

Eyes Wide Shut (Լայն փակված աչքերով)

Ֆիլմի հեղինակն է ամերիկացի, աշխարահռչակ ռեժիսոր Սթենլի Կուբրիկը: «Eyes Wide Shut»-ը պատմում է Բիլլ և Էլիս Հովարդ ամուսինների կյանքի, նրանց գաղտնի ցանկությունների ու երևակայությունների մասին:

Black Swan (Սև կարապ)

Հեղինակն է ամերիկացի ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին: Ֆիլմի սյուժեն պտտվում է բալետի թատրոնի շուրջ, որտեղ հայտնվում է նոր պարուհի, ով սպառնում է խլել գլխավոր դերը հերոսուհուց:

Hard Candy (Սառնաշաքար)

Հեղինակը անգլիացի ռեժիսոր Դևիդ Սլեյդն է: Ֆիլմը պատմում է մի 14-ամյա աղջնակի մասին, ով համացանցով ծանոթանում է 32-ամյա հաջողակ լուսանկարչի հետ: Վերջինս աղջկան հրավիրում է իր տուն: Կասկածելով, որ լուսանկարիչը պեդոֆիլ է, աղջնակը համաձայնում է գնալ՝ բացահայտելու համար նրան:

Nymphomaniac Vol 1, Vol 2 (Նիմֆոմանուհի)

Ֆիլմի հեղինակն է Լարս ֆոն Թրիերը: Այս ֆիլմին շատերը ծանոթ կլինեն, քանի որ պրեմիերայի ժամանակ այն մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Թեև այդպես էլ չցուցադրվեց: Ֆիլմը պատմում է նիմֆոմանիայով տառապող կնոջ մասին՝ երեխա տարիքից մինչև հասուն շրջան: «Nymphomaniac»-ում առանց սահմանափակման առկա են սեռական օրգանների բաց տեսարաններ: Սա երբեք չի կարելի շփոթել պոռնոգրաֆիայի հետ: Այստեղ սեքսը ներկայացված չէ որպես հաճույք: Ֆիլմը պատկանում է «հեղինակային կինո» տեսակին և, միանշանակ, հանդիսատեսի լայն զանգվածի համար չէ:

Այսպիսով, տասը ֆիլմով կսահփանափակենք ցանկը, բայց այն միանշանակ չէ: Վստահ եմ՝ կան էլի ու էլի շատ ֆիլմեր,որոնք տեղ կգտնեն այս ցանկում: Հիշեցում. այս ֆիլմերից յուրաքանչյուրը դիտելիս մի՛ մոռացեք տարիքային սահմանափակման և նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել այն Ձեզ վրա: Չէ՞ որ ֆիլմեր կան, որոնք դիտելու համար պետք է պատրաստ լինել զարգացվածությամբ, հասկացողությամբ և ընկալմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել