ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կիևյան» կամրջի մոտակայքում գտնվող քաղաքացին (երիտասարդ աղջիկ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել