Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի այցելուներին և անձնակազմին տարհանել են, երբ ուրբաթ երեկոյան այնտեղ հայտնաբերվել է կասկածելի իր` հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով` տարհանումն իրականացվել է «կասկածելի պայուսակ և կապոց» հայտնաբերելու պատճառով: Տեղում մեծ թվով զինվորականներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ կան:
Արտակարգ դրությունը երկրում հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Նիսի ահաբեկչությունից հետո արտակարգ դրությունը ևս 6 ամսով երկարացվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



