168.am-ը գրում է.
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի գրառումը սոցցանցերում տեղիք է տվել մտածելու, որ նա չի հեռանում կատալոնական ակումբից:
«Ես պատրաստվում եմ երկար մրցաշրջանին»,- գրել է դարպասապահը՝ ներկայացնելով լուսանկար մարզումներից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք այն մասին, որ իսպանական մամուլը գրեթե համոզված էր, որ Տեր Շտեգենը կարիերան շարունակելու է Անգլիայում:
Տեր Շեգենի այս գրառումից հետո իսպանացի վերլուծաբանների մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք Էնրիկեն որոշել է, որ գերմանացին է լինելու թիմի հիմնական դարպասապահը: Այս դեպքում կատալոնական ակումբը ստիպված կլինի հրաժեշտ տալ Կլաուդիո Բրավոյին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/08/06/671724.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել