Դիմակ չոր մաշկի համար
Վերցնել 1 մաս ձմերուկի միջուկ, կես բանան, խառնել և դնել դեմքին, 10-15 րոպեից հետո լվանալ: Ձմերուկի դիմակը օգտագործում են նաև ճարպոտ մաշկի համար, սակայն այդ դեպքում բանանը փոխարինում են կեֆիրով:
Երիտասարդացնող ազդեցությամբ դիմակ
Մաքուր թանզիֆե արձեռոցիկը թրջել ձմերուկի հյութով և դնել դեմքի և վզի վրա: 15-20 րոպեից լվանալ: Ավելի լավ ազդեցության համար գործողությունը մի քանի անգամ կրկնել:
Դիմակ թառամող մաշկի համար
Մեղրը լավ խառնել ձմերուկի միջուկին և քսել դեմքին, 15-20 րոպեից լվանալ գոլ ջրով: Դիմակը մաշկին հաղորդում է առաձգականություն և խոնավություն:
Տոնուսը բարձրացնող դիմակ
Կես բաժակ սպիտակաձավարի կաթնային շիլան խառնել ձվի դեղնուցի հետ, ընթացքում ավելացնել ձմերուկի հյութ, մեղր, բուսական յուղ և մի քիչ աղ: Դիմակը դեմքին քսել 20-30 րոպեով, ապա լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:
Դիմակ դեմքի սպիտակեցման համար
Դեմքը սպիտակեցնելու համար հարկավոր է առավոտյան և երեկոյան այն շփել ձմերուկի կեղևի փափուկ մասով: Մի քանի օրից մաշկը կսպիտակի և կմաքրվի:
Դիմակ նորմալ և չոր մաշկի համար
Ձվի դեղնուցը խառնել 2 գդալ ձմերուկի հյութի հետ, ավելացնել մի քիչ թթվասեր, բուսական յուղ, իսկ թանձրության համար մի քիչ հացի միջուկ: Այն քսել դեմքին և լվանալ 20 րոպեից:



