Դա այն համառությունն է, որով հանրահավաքների ժամանակ հարթակ բարձրացող ու ելույթներ ունեցող մարդիկ ուզում են ինչ-որ բաներ բացատրել "ժողովրդին":
Մեկը մարգարեի պես է խոսում, մյուսը լրիվ առաքյալի կերպարի մեջ է, երրորդը տասնամյակների վաղեմության սենսացիոն բացահայտումներ է անում:
Ի՞նչ խնդիր եք լուծում այդ ելույթներով:
Եթե մտածում եք, որ մարդիկ լիքը բան չեն հասկանում, իսկ ձեր ասելով գլխի են ընկնելու և գնան ձեր հետևից, ապա դրա համար անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր, հերթականություն, հստակ նպատակ և այլն: Հարթակից քաղաքագիտական վերլուծություններ կարդալով, վերջին լուրերը մեկնաբանելով կամ անձնական զգացմունքները կիսելով ոչինչ անել հնարավոր չէ:
Ես զարմանում եմ, որ ելույթ ունեցող մարդիկ մտածում են, թե քաղաքական հարցերում ինտելեկտը և բարոյականությունը ավելի մեծ դեր ունեն, քան անձնական խարիզման և իռացիոնալ երևույթները:
Ինձ, վերջիվեիջո, զարմացնում է, որ հարթակից ելույթ ունեցողներից շատերն իիենց հայացքները համարում են ազգափրկիչ և պետականամետ, իսկ "ժողովրդին" հանարում գործիք կամ միջոց դրանց իրականացման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=957891107673435&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել