Քանի որ արդեն համոզվեցիք, որ սա ելք չէր. որևէ արդյունք չեղավ, ներկայացնեմ խոստացածս այլընտրանքը: Ցանկացած հասարակությունում իշխանությունը ձևավորում են հարուստները և ինչպիսի որակ ունեն այդ հարուստները, նույն որակի էլ պետություն է ստեղծվում: Օրինակ, ԱՄՆ-ում այս տարվա ընտրությունները կարժենան նվազագույնը 3 միլիարդ դոլար (միջին գնահատականով 5 միլիարդ, առավելագույնը՝ 10): Պարզ է չէ, որ այսքան գումար մասնավոր անձինք ներդրում են անում, որ նախագահը հետո իրենց շահերը սպասարկի: Իսկ քանի որ այդ հարուստները նավթային մագնատներ են, ԱՄՆ-ն նավթային պատերազմներ է սկսում Իրաքում, Սիրիայում: Մեկ այլ պետությունում հարուստները ոչ արտադրել գիտեն, ոչ ստեղծել, հետևաբար էդ մարդկանց համար պետությունը փաստացի ներկրման մենաշնորհներ է սահմանում: Հետո էդ հարուստները եկեղեցի են սարքում, իսկ եթե մենք էլ օրինակ նավթային բիզնեսմեններ ունենայինք, ոնց որ մի ժամանակ Մանթաշովը, զենք կառնեին, որ մինչև Քուր գետ հասենք, որ Ադրբեջանի նավթից երակ մտնենք: Հետևաբար, երկիրը որակապես փոխելու համար պետք է հարուստի տեսակը փոխել, իսկ դա կապիտալիզմի պայմաններում հեշտ է: Օրինակ, եթե ձեր կողմից ատելի օլիգարխների բինեսների նկատմամբ մեկ տարի պատժամիջոց կիրառեք կատեգորիկ չօգտվելով դրանցից նրանք կսննկանան, փոխարենը օգտվելով ձեր պատկերցրած հայրենասեր մարդկանցից։ Բայց առաջարկս ուտոպիա է, քանի որ ինքներդ ձեր իսկ նկատմամբ անկեղծ չեք

1. սիրում եք Հռոմի պապին ու ատում մեր բարձրաստիճան հոգևորականներին ու նրանց ճոխ կյանքը, բայց դեռ եկեղեցի եք գնում, մոմ վառում ու հարստացնում վերջիններիս: Մեկ տարի մոմ չգնելու, այլ հոգևոր ծառայությունների չօգտվելու, հանգանակություններ չանելու դեպքում եկեղեցին կսննկանա ու մեխանիկորեն հոգևոր դասը կփոխվի:
2. Շուրջօրյա հայհոյում եք օլիգարխներին, բայց նրանց խանութներում ասեղ գցելու տեղ չկա,
3. Դավաճանության համար մեղադրում եք իրենց ձայնը 5000 դրամով վաճառողներին, բայց դուք ծախվում եք 10 դրամով, քանի որ ցածր գնի համար մտնում եք էդ 5000 դրամ բաժանողի խանութ, որն էլ 5000 դրամը հավաքում է ձեր փողերից:

Հ.Գ. Ես անձամբ կոնկրետ մարդկանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ եմ կիրառում ու իրենցից ոչ մի բան չեմ առնում, անգամ եթե ձրի տան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել