Հարցում. Մերկելը կորցնում է ժողովրդականությունըAysor.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի բնակչության շրջանում  կորցնում է ժողովրդականությունը՝ վերջերս Բավարիայում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի  հարցման արդյունքները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  Մերկելի քաղաքականությանն այս պահին աջակցում են հարցվածների  47 տոկոսը, ինչը 12 տոկոսով քիչ է հուլիսյան ցուցանիշից:

Ինչպես նշում է ARD-ը, քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառն, ամենայն հավանականությամբ, Մերկելի վարած միգրացիոն քաղաքականությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել