Զինված տղամարդը կրակ է բացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Կոկրաջհար քաղաքի մարդաշատ շուկայում: Վերջին տվյալներով՝ առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 20 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է BBC-ն:
Հրաձիգի ինքնությունը դեռ պարզված չէ: Նաև չի հաղորդվում՝ արդյոք նա ձերբակալվե՞լ է:
Սա առաջին հարձակումը չէ Կոկրաջհարում (Ասսամ նահանգ) վերջին տարիներին: 2012 թ. այդ շրջանում միջկրոնական բախումներ են բռնկվել, ինչը հանգեցրել է բռնության ալիքի, որն անվանել են ամենազանգվածայինը 1990-ական թվականներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



