Tert.am-ը գրում է.

Նախկինի համեմատ հուզական կախվածության գործոններն ավելացել են, եթե նախկինում կախվածություն էր առաջանում գրքից, մարդուց, աշխատանքից, ապա այսօր դրանց գումարվել են նաև հեռախոսը, համացանցը, տարբեր խաղեր և նորագույն տեխնոլոգիաներով պայմանավորված գործոններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

«Հուզական կախվածությունն ամենաարդիականն է, որի ամենաառաջին գործոնը աշխատանքն է՝ կախվածություն աշխատանքից. անձը ոգևորված սկսում է աշխատել, օրգանիզմը, հուզական վիճակը հարմարվում է դրան, իսկ այն ամենը, ինչ անհրաժեշտ է անձին, նա չի զգում: Դա աշխատամոլությունն է, մարդիկ իրենց հուզական խնդիրները փորձում են լուծել՝ ներգրավվելով իրենց աշխատանքի մեջ: Դրանից աշխատունակությունը կարող է ավելանալ, սակայն աշխատանքի որակը՝ ոչ»,-ասաց հոգեբանը:

Հոգեբանի խոսքով՝ հուզական կախվածության մեջ կա նաև անձից կախվածության տեսակը, առանց ում սուբյեկտը չի կարող պատկերացնել իր գոյությունը: Բանախոսը նշեց, որ կախվածության մյուս տեսակը սոցիալական է՝ սուբյեկտը չի ցանկանում փոխել այն իրավիճակը, որի մեջ գտնվում է:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է մարդը դուրս գալ կախվածությունից, հոգեբանն ասաց, որ առաջին հերթին անհրաժեշտ է հոգեբանի միջնորդությունն ու մասնագիտական աշխատանք, իսկ հայ հասարակությունը հոգեբանի դիմելու բարդույթներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել