Life.panorama.am-ը գրում է.

Էլի Ջոնս անունով աղջիկը ծնվել է ծնոտի հետ կապված խնդրով, որի արդյունքում 8 տարեկանում նրա ծնոտը ուղղակի դադարել է աճել։ Արդյունքում աղջկա դեմքի ներքևի ոսկորները դադարել են զարգանալ և եղել են սովորական չափերից ավելի փոքր։ Այդ խնդիրը առաջին անգամ նկատել է օրթոդոնտ բժիշկը, երբ 14 տարեկանում աղջիկը գնացել է նրա մոտ։ Հետագա 6 տարիներին աղջիկը մշտապես այցելել է բժիշկ Էմմու Վուլիին, որը փոխել է ոչ միայն աղջկա դեմքը, այլև ողջ կյանքը։
«Դա շատ ցավոտ էր, բայց դա պետք էր անել։ Մեկ ամիս շարունակ ես հեղուկային դիետա էի պահում, չէի կարողանում նորմալ խոսել և ստիպված էի օգտագործել նոթատետր։ Որոշ ժամանակ անց ես կարողացա խոսել, բայց կրկին թերություններով, քանի որ իմ բերանը խիստ ուռած էր»,-հիշում է Էլլին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ