Panorama.am-ը գրում է.

«Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է, որի արդյունքում Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցությունը պարալիզացվել է, մեր խմբակցության հինգ անդամից երկուսը կալանավորած է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով՝  իրենց գործողությունները խոչընդոտում է ՀՔԾ-ն, թեև ավագանու անդամն անձեռմխելիություն չունի, սակայն, ըստ Անահիտ Բախշյանի, այդ մարդիկ երևանցիների կողմից ընտրված մարդիկ են, պատահական մարդիկ չեն, քաղաքական գործիչներ են` գրագետ, խելացի, հայրենասեր: «Բանտարկել եք, որ ի՞նչ:  Ես համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդում է, մասնավորապես, «Ժառանգության»  նկատմամբ»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը նաև հիշեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանը այն մարդն է, ով իր մարմնով փրկեց ոստիկանին 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և հրաշքով հաշմանդամ չդարձավ:

«Զանգվածային անկարգության կազմակերպիչների որակում են տվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նաև նշեց, որ  այսպիսի ռեպրեսիաներ Հայաստանում չի հիշում և հորդորեց վերջ տալ ռեպրեսիաներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել