Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» է հայտարարել վրացական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, փոխանցում է apsny.ge-ն։


Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ նամակում, որը հրապարակել է «Բալթյան-սևծովյան ազգերի դաշինքի» ղեկավար Թամար Շավլաձեն:

 

Հաղորդվում է, որ Բուրջանաձեին արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև երկրի անվտանգության ծառայություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել