Ներկայացնում ենք Մերուժան Տեր-Գուլանյանի սյունակից մի հատված.

«Հին Հայաստանում մի մեծահարուստ հարյուր ոսկի է նվեր ուղարկում Տեր աստծո տաճարին և շարունակ սպասում է, որ տաճարականները պետք է իրեն շնորհակալություն հայտնեն։

Անցնում են ամիսներ, սակայն նվիրատուն տաճարից չի լսում ոչ մի արձագանք, և մի օր սրտնեղած, ինքն է մտնում տաճար ու հարցնում, թե ինչո՞ւ իր նվերի համար շնորհակալություն չեն հայտնում։ Տաճարի գլխավոր քուրմը ուշադիր լսում է նվիրատուին և երկար լռությունից հետո հարգանքով պատասխանում ՝ կարծում եմ, թերևս, դուք պիտի շնորհակալ լինեք տաճարին, որ Ձեր նվիրատվությունը բարի է համարել և ընդունել...»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել