Panorama.am-ը գրում է.

«Դա նախագահի ուղերձն էր հասարակության կոնկրետ խմբին, դա օրենքի տեսանկյունից գնահատման ենթակա չէ»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե իրավական տեսանկյունից ի՞նչ գնահատական կտա Սերժ Սարգսյանի՝ լրագրողներին ուղղված խնդրանքը՝ մոռանալ այդ դեպքերի մասին:

Հարցին՝ արդյո՞ք պետք է ներողություն խնդրել և մոռանալ, թե՞ իրավապահները պետք է քննեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, փոխնախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իրավական առումով հարցերի քննությունը պետք է տարանջատել նախագահի խոսքից և ուղերձից: Այն ինչ կատարվում է իրավական առումով, բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ և  դրանք կստանան իրավական որոշակի գնահատականներ: Նախագահի խոսքն ուղերձ էր հասարակության կոնկրետ շերտերի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել