NUP_171449_0074.jpgAraratnews.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր դեմոկրատ մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել է, որ վերջինիս վարած քաղաքականությունը նպաստել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջացմանը` հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նա ԻՊ-ի հիմնադիրն է»,- պնդել է Թրամփը, հայտարարելով, որ պետքարտուղարության նախկին ղեկավարի վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքում հանգեցրել է այդ խմբավորման հեղինակության աճին:

«Հիլարի Քլինթոնը ԻՊ-ից պետք է մրցանակ ստանա` որպես կազմակերպության հիմնադիր»,- նշել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել