Panorama.am-ը գրում է.

Աշխարհում կա 30 հազար մասնագիտություն, Հայաստանում՝ 5000: Այսօր Հայաստանում պահանջված մասնագիտություններ են՝ տնտեսագետ, ֆինանսիստ, կառավարում, իրավաբան,- լրագրողների հետ հանդիպման ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ինժեներ, սպասարկման ոլորտում աշխատողներ գոյություն չունեն, դրա համար Հայաստանում սպասարկման մակարդակը ցածր է»,- հավելեց նա:

Սոցիոլոգի խոսքով, դպրոցներում չեն կողմնորոշում երեխաներին՝ թե ինչ մասնագիտություն կարելի է ընտրել, դպրոցականների 2/3-ը ճգիտի իր  կարողությունների մասին, չունի կյանքի կենսական պլաններ: 

«Արտասահմանում ամեն ոք, երբ հասնում է որևէ պաշտոնի, տասնյակ թեստեր է անցնում՝ թե որ մասնագիտությամբ կարող է առավել արդյունավետ աշխատել»,- ասաց Ա.Ադիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել