Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները հերքել են տարածված միֆը, թե այսօրվա երիտասարդությունն ավելի այլասերված է, քան իրենց ծնողները։ Նրանք հարցում են անցկացրել 28 հազար կամավորների շրջանում: Հետազոտվողների մեջ եղել են Х սերնդի (1965-1980 թվականներին ծնված մարդիկ) և Y սերնդի (1981 թվից հետո ծնվածներ) ներկայացուցիչներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Y սերնդի մարդիկ ավելի քիչ են զբաղվում սեքսով, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները։
Գիտնականները պարզել են, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների 15 տոկոսը առաջին սեռական փորձը ստացել է 18 տարեկանից հետո, այն դեպքում, երբ ավագների մոտ այդ թիվը կազմում է 6 տոկոս։
Բացի այդ, վերջին 25 տարում զգալիորեն նվազել է ամերիկյան աշակերտների թիվը, որոնք ունեցել են վաղ սեռական հարաբերություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



