Yerkir.am-ը գրում է.
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը:
«Առավոտյան է դեպքը տեղի ունեցել, վիճել են, տղան էլ կրակ է բացել հոր վրա ու սպանել»,- ասաց գյուղապետը:
Կողբի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սերժիկ Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սարո Աբգարյանն ուներ հոգեկան շեղումներ:
«Իրենց մոտ դա գեներով է, քույրն էլ ունի նման խնդիրներ, ժառանգական է էլի: Ընդհանուր առմամաբ՝ նորմալ ընտանիք է, էդ տղան էլ ագրեսիվ չէր, բայց տեսեք, թե ինչ եղավ: Ունեին գրանցված որսորդական հրացան ու հենց էդ հրացանով էլ կրակել է հոր վրա ու սպանել»,- ասաց նա:



