Tert.am-ը գրում է.
Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ ոստիկաններ-ցուցարարներ բախումների արդյունքում աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի՝ արտերկրում վիրահատության համար դրամահավաք է սկսվել Facebook սոցիալական ցանցում:
Սայադ Հարությունյանն այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղափոխվել է «Մալայան կենտրոն», որտեղ նրա աչքի խոռոչի մեջ ժամանակավոր իմպլանտ են տեղադրելու, որպեսզի խոռոչը չփակվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աչքը կորցրած պատանու հայրը՝ Ռոմա Հարությունյանը:
«Ժամանակավոր իմպլանտից 2 ամիս հետ ինչ-որ պրոթեզ են դնելու վերջնական, բայց ես ուզում եմ ինչ- որ լուծում գտնեմ, հնարավորինս փրկեմ երեխու աչքը՝ ռոբոտացված աչք կամ դոնորական: Կապը Գերմանիայի հետ ենք հաստատել, էնտեղ պետք է արվի վիրահատությունը»,-ասաց պատանու հայրը:
Tert.am-ի հարցին ի պատասխան Ռոմա Հարությունյանն ասաց, որ դեպքից հետո ոստիկանությունը չի փորձել որևէ կերպ աջակցել պատանուն, միայն քննիչները գնացել, հարցաքննել են նրան դեպքի հանգամանքների վերաբերյալ:
«Էստեղ անվճար է նրա բուժում, բայց ես ուզում եմ պրոթեզավորումը արտերկրում լինի, երևի Գերմանիայում՝ ռոբոտացված աչք կամ դոնորական աչք: Հայաստանում պրոթեզավորում են, սակայն ես երեխայի տեսողությունը փրկելու ինչ-որ հնարավորություններ եմ փնտրում»,-ասաց հայրը:
Իսկ այսօրվանից Սայադի քույրը Facebook-ում հայտարարություն է շրջանառել, որով դրամահավաք է կազմակերպվել 17-ամյա պատանու աչքը Գերմանիայում վիրահատելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



