Panorama.am-ը գրում է.

Կալանավորված  Ալեք Ենիգոմշյանի համար «Արմավիր» քրեականատարողական հիմնարկում օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ չեն ապահովել: Այս պահին ապահոված են միայն ապրելու համար անհրաժեշտ պայմանները:Panorama.am-ին հայտնեց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը, պահանջում են հատուկ մասնագիտացված անձինք, որպեսզի նրան խնամեն »,-ասաց Բաղդասարյանը:

Ցանկության պարագայում կա՞ հնարավորություն նման մասնագետներով ապահովելու համար՝ հարցին ի պատասխան Ենիգոմշյանի շահերի պաշտպանը նշեց. «Ես չեմ կարող ասել, բայց մենք ստանձնել ենք նման պարտավորություն՝ հատուկ մասնագիտացված անձանց միջոցով ստանձնել հաշմանդամների խնամքը: Ինչքանով ես հասկացա, հատուկ վերապատրաստում անցած անձինք Հայաստանում չունենք: Որոշակի պատճառաբանություն են ներկայացնում, թե նախկինում նման հաշմանդամություն ունեցող կալանավորված չի եղել: Բայց օրենքը մնում է օրենք, պետությունը պետք է ունենար վերապատրաստված նման մասնագետներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցեին»:

Ալեք Ենիգոմշյանը մինչ այս պահը չի ստորագրել գործի նյութերի ներքո:

«Մենք երեկ վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, հուսով ենք՝ կբավարարվի: Ենիգոմշյանին չեն տրամադրվել  փաստաթղթերի պատճենները՝ բրալյան տարբերակով, ինչի հետևանքով նա զրկված է դրանց ծանոթանալու հնարավորությունից, սա դատավարական կոպիտ խախտում է»,-ասաց Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել