Tert.am-ը գրում է.
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, իր Rolls Royce մեքենայով վթարի է ենթարկվել և, բժիշկների ենթադրություններով, կոտրել է դաստակը, գրում է TMZ պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել Ջեների տնից ոչ հեռու: Նշվում է, որ ավտովթարի մեղավորությունը մեկ այլ մասնակցինն է` Toyota Prius ավտոմեքենայի վարորդինը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները` անցնելով կարմիր լույսի տակով, ինչն էլ հանգեցրել է վթարի:
Rolls Royce-ի առաջամասը լուրջ վնասվել է: Տուժել է նաև Քրիս Ջեները: Լուրջ վնասվածքներից նրան փրկել են անվտանգության բարձիկները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/08/04/kardashian/2097007
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



