Լոնդոնի կենտրոնում մարդկանց վրա դանակով հարձակման համար ձերբակալվածը ակնհայտորեն տառապում է հոգեկան շեղմամբ՝ հայտարարել է Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում էRIA Novosti-ն։

Երեկ երեկոյան Ռասել սքվերում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի կին զոհվել է, առնվազն 5 մարդ վիրավորվել է։

«Ձերբակալված է 19-ամյա երիտասարդ. ներկայումս նա քննչական մեկուսարանի հիվանդանոցում է: Նախնական տվյալներով՝ հոգեկան շեղումն է դարձել այդ միջադեպի գործոններից մեկը, և դա հետաքննության հիմնական գիծն է»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։

Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում հարձակումից հետո Լոնդոնի ոստիկանությունը մեծացնում է ստորաբաժանումների, այդ թվում՝ զինված, ներկայությունը քաղաքի փողոցներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել