Եգիպտոսի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել երկրում տիեզերական գործակալություն ստեղծելու մասին օրինագծին, հայտնում է korrespondent.net-ը:
Ապագա գործակալությունը պետք է մշակի Եգիպտոսում կարճաժամկետ և միջին հեռանկարում տիեզերական ճյուղի ստեղծման պետական ծրագիր: Համաձայն նախարարների կաբինետի պլանների` ապագայում երկրի տարածքում ոչ միայն կմշակվեն ու կարտադրվեն տիեզերական համակարգեր ու արբանյակներ, այլև դրանք տիեզերք կուղարկվեն:
Եգիպտոսում ավելի քան 20 տարի գործում է ազգային տիեզերական ծրագիրը` նպատակաուղղված համաշխարհային տիեզերական հետազոտություններից անկախության ձեռքբերմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



