1941թ. գերմանական Վերմախտի ամառային սրընթաց հարձակումը Արևմտյան Ուկրաինայի վրա ստիպեց բոլշևիկներին խուճապահար նահանջել: Այնուամենայնիվ, դա չխանգարեց բոլշևիկներին շարունակել իրենց տեռորը ուկրաինացիների հանդեպ: Բանն այն է, որ նահանջից առաջ խորհրդային ՆԿՎԴ-ի զինյալ խմբերը բանտերում գնդակահարեցին խորհրդային ռեժիմի զոհ կալանավորներին: Ամենահայտնի էպիզոդը դա Լվով քաղաքի ՆԿՎԴ-ի բանտի կալանավորների գնդակահարությունն էր: ՆԿՎԴ-ի լեյտենանտ Լերմանի ներկայացրած տվյալներով մեկ օրվա ընթացքում գնդակահարվել էր շուրջ 924 բանտարկյալ: Ընդհանուր առմամբ մի քանի օրերի ընթացքում ամբողջ Արևմտյան Ուկրաինայում գնդակահարվածների թիվը կազմեց շուրջ 5 հազար և ավել մարդ: Բոլշևիկների դաժանությունները չափ և սահման չունեին: Մասնավորապես, դա վերաբերվում է այդ օրերին Տերնոպոլշինայում տեղի ունեցած դեպքերին, երբ բոլշևիկները այրեցին երկու էշելոն գնացքի վագոններ որոնց մեջ առկա էին կենդանի կալանավորներ, յուրաքանչյուր վագոնում մոտ 50-60 հոգի մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել