Ժիրինովսկու այդ խոսքերը՝ «թքած Հայաստանի վրա, ո՞ւմ է պետք Հայաստանը»,- բավականին անկեղծ են և ճշգրիտ կերպով են արտահայտում ռուսական ներկայիս քաղաքական վերնախավի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Դրանում իհարկե առաջին հերթին մենք ենք մեղավոր՝ Ռուսաստանի դերի մեր ստրկական աշխարհընկալումով: Բայց, ինչպես քաղաքագետ Լևոն Շիրինյանն է ասում, «այստեղ մի ուշագրավ պահ կա. գոնե այս սերնդով Ռուսաստանը հոգեբանորեն անդարձ կորցնում է Հայաստանը, 250 տարվա այդ խաբկանքը, տհասությունը և մեզ ներարկված ինչ-ինչ ձևերով արհեստական արժեհամակարգը, և Հայաստանը հնարավորություն է ստանում դառնալ իրոք անկախ»: Լևոն Շիրինյանը նշում է, որ «եթե Ռուսաստանը իր վերնախավով այսպես շարունակի, ինչպես վերջին երկու-երեք տարում է պահում, ապա պետք է գիտակցեն, որ ոչ մի ապագա չունեն: Աշխարհն էլ այն վիճակում չի, որ սպառնալիքներով բոլորի հարցերը լուծեն: Թող նայեն իրենց տնտեսական, քաղաքական վիճակին, կհասկանան, թե ինչ է կատարվում, իսկ մերոնց էլ ես ցանկանում եմ արժանապատվություն, ոչ թե սեփական ժողովրդի դեմ, այլ օտարների»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել