Աչքերը փակ ժամանակ շատ բան կարելի է զգալ ու տեսնել: Այդտեղ քո աշխարն ես պատկերում քո գույներով: Մի պահ կանգ առնել ու սեփական աշխարը լքել է պետք: Ի՞նչ ենք մենք անում: Հարց, որի պատասխանը մենք կարծես թե ունենք, բայց արդյոք այդ պատասխանը բավարարում է աշխարհին, արդյոք մեր գոյությունն աշխարհում ընդամենը մեր դիմաց կախված հայլու արտացոլանքն է, իսկ ինչ է կատարվում այդ հայելու հետևում մենք չենք ցանկանում կամ չեն կարողանում տեսնել: Ահա փակում ես աչքերդ ու հայելին չկա ու դրանից այն կողմ գտնվող պատկերները փոխարինում են իրար:
Պատկերները դաժան են՝ սովալլուկ երեխաներ, ջրին կարոտ աչքեր, պատերազմ, տեռորիզմ, քաղականություն, որը անարդարության հիմքն է, կեղծ մարդասիրություն, տխուր հայացքներ ու այդ ամենի ֆոնին անտարբեր մարդիկ:
Անտարբեր են անգամ այն մարդիկ, ովքեր ցավը գիտեն ինչ է, այն մարդիկ ովքեր ժամեր առաջ ջուր չունեին: Էգոիստ կարելի է լինել Էգոիզմով տառապել երբեք: Գուցե ես պարտվեմ, բայց պետք է փորձեմ որոշ չափով փոխել հայելու հակառակ կողմն ու հույս ունեմ Դուք էլ: Ամեն մեկը, եթե հայելու հակառակ կողմը տեսնելով մի կողմ դնենի անտարբերությունն ու սեփական ամբիցաները՝ կունենանք քիչ տառապող մարդկություն, ու էլ ավելի շատ ուրախ աչքեր: Ի վերջո ինչ կա հաջորդ կյանքում ոչ ոք չգիտի, ունենք սա՝ փորձենք պահել այն գեղեցիկ: