Life.panorama.am-ը գրում է.
Մեծ հիասթափությամբ և հոսպիտալացմամբ է ավարտվել հոլանդացու ցանկությունը ծանոթանալ իր համացանցային սիրեցյալի հետ։
2 ամիս առաջ 41-ամյա Ալեկսանդր Պիտեր Կլարկը համացանցով ծանոթացել էր 26-ամյա չինուհի Չժանի հետ։ Նրանք սկսել են շփվել համացանցով և որոշ ժամանակ անց Կլարկը որոշել է ծանոթանալ աղջկա հետ իրականում՝ չնայած նրանց բաժանող ահռելի տարածությանը (Կլարկը ապրում էր Հոլանդիայում, իսկ աղջիկը՝ Չինաստանում)։
Կլարկը վաղօրոք չէր նախազգուշացրել աղջկան, որ մեկնում է Չինաստան՝ ցանկանալով նրան անակնկալ մատուցել։ Չինաստանի Խունանյ նահանգ հասնելուց հետո նա աղջկան ուղարկել էր իր վայրէջքի կտրոնը և ասել, որ սպասում է նրան օդանավակայանում։
Սակայն աղջիկը չեկավ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ օրը, իսկ հոլանդացին այլևս չկարողացավ նրա հետ կապվել, քանի որ աղջիկը անջատել էր հեռախոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



