Tert.am-ը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել էր հանրահավաք, որը ավարտվեց երթով։


21.38 

Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքը եզրափակվեց երթով՝ «Մենք բոլորս Սասնա ծուռ ենք» վանկարկումներով։ 

21.22


Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ոստիկաններից մեկ մոտեցավ հարթակին՝ ցանկություն հայտնելով սեղմել ոստիկաններից վախեցած երեխայի ձեռքը, ում հայրը կոչ էր արել ոստիկաններին մոտենալ իր երեխային, սակայն ոչ մի ոստիկան չէր մոտեցել:  





Ոստիկանը գրկելով համբուրեց երեխային ու ասաց. «Ոստիկանությունը պաշտպանն է երեխաների, պաշտպանն է հայ ժողովրդի, ուզում եմ՝ կարծրատիպերը կոտրվեն, որ այսօրվա ոստիկանությունը ծեծող, ջարդող ոստիկանություն է»։ 


«Գործողություններով կոտրեք կարծրատիպերը»,-ոստիկաններին խորհուրդ տվեց հանրահավաքը վարող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը:   


21.16


Ազատության հրապարակում արդեն 24 ժամ հացադուլ անող Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ կան մարդիկ, որոնց անցյալն անհայտ է, բայց նրանք Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի մասին անքաղաքավարի են արտահայտվում:

Աշոտ Պետրոսյանն առաջարկեց այդ մարդկանց կարդալ Մոնթե Մելքոնյանի հեղինակած «Իրականություն» գիրքը և տեղեկանալ Մոնթե Մելքոնյանի կարծիքին Ալեք Ենիգոմշյանի մասին:


20.57

Հանրահավաքի ընթացքում բարձրախոսին մոտեցավ մի քաղաքացի, ում կողքին էր նրա մանկահասակ երեխան: Նա պատմեց, որ հրապարակ գալուց առաջ իր 4-ամյա երեխան իրեն հարց է տվել՝ «հրապարակ գնալուց բա որ իրեն ոստիկանները բռնե՞ն»:

«Իմ 4 տարեկան երեխան վախենում էր գալ հրապարակ, ասում էր՝ ինձ կբռնեն: Իմ երեխան պետք է ոստիկան տեսնելուց իրեն ապահով զգա, ոչ թե վախենա ոստիկաններից: Հարգելի ոստիկաններ, մոտեցեք իմ երեխայի ձեռքը սեղմեք»,-հայտարարեց քաղաքացին:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել