Այսօր ժամը 16.07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գերեզմանատնից դեպի մոտակա ձոր տանող ճանապարհին քարեր են թափվել: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գերեզմանատնից դեպի Քասախի կիրճ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (4 քար՝ յուրաքանչյուրը մոտ 1 խ.մ), ինչպես նաև նշված հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով ճանապարհը ծածկվել է ջրաբերուկներով (մոտ 10 քմ). ճանապարհահատվածը երկկողմանի փակ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել