168.am-ը գրում է.

Associated Press-ը կատարել է վերլուծություններ՝ պարզելու, թե որ երկրները կհեռանան Բրազիլիայից մեդալների մեծ պաշարով:

Խոսելով ծանրամարտի մասին՝ պարբերականը նշել է 1 հայ ծանրորդի անուն, ով կկանգնի պատվո հարթակին: Այդ մարզիկն Առաքել Միրզոյանն է: Ըստ Associated Press-ի՝ Միրզոյանը կնվաճի բրոնզե մեդալ:

Ըստ վերլուծաբանների՝ բրոնզե մեդալ կնվաճի նաև մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը:

Իսկ Հայաստանի հավաքականին միակ ոսկին կպարգևի Արթուր Ալեքսանյանը: 98 կիլոգրամ քաշային կարգում Արթուրի միակ լուրջ մրցակիցը ռուս ըմբիշն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել