Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, մեկամսյա ընդմիջումից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած կոլեկտիվ ունկնդրության ժամանակ դիմելով հավատացյալներին, մաղթել Է, որ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայանալիք Օլիմպիադան ծառայի հաշտությանն ու համերաշխությանը:

«Աշխարհում, որտեղ հանդուրժողության ու հաշտության ծայրահեղ պակաս Է զգացվում, Օլիմպիական խաղերի ոգին կծառայի ոչ միայն մեդալներ նվաճելուն, այլեւ ինչ-որ շատ ավելի կարեւոր մի բանի, այն Է՝ ընդհանրության ձեւավորմանը, որում տիրում Է համերաշխությունը՝ հիմնված այն բանի ճանաչման վրա, որ մենք բոլորս մեկ մեծ ընտանիքի անդամներն ենք»,- ասել Է քահանայապետը:

2016 թվականի Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել