<Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ապագայի մասին: Նա չի բացառել, որ Խեսեն կտեղափոխվի ՊՍԺ:

«Հնարավոր է՝ Խեսեն մեկ մրցաշրջան անցկացնի ՊՍԺ-ում, այնուհետև վերադառնա իր տուն՝ «Ռեալ»:

Այս պահին մենք հստակ ոչինչ չգիտենք, սակայն ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում:

Կարծում եմ` Խեսեն համապատասխանում է ՊՍԺ-ին: Նա այնտեղ բազմաթիվ գոլեր կխփի»,– ասել է Զիդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել