Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յուպիտերի արբանյակներից Իոյի մթնոլորտը սառույցի է վերածվում յուրաքանչյուր 42 ժամը մեկ անգամ:
Դա տեղի է ունենում այն պահին, երբ նա երկու ժամ գտնվում է գիգանտ մոլորակի ստվերի տակ: Այդ մասին նշված է JGR:Planets պարբերականում աստղագետների հրապարակած հոդվածում:
Ամերիկացի գիտնական Ջոն Սպենսերը հայտարարել է, որ իրենց բացահայտումը ցույց է տալիս, որ Իոյի մթնոլորտը գտնվում է կոլափսի ու վերականգնման մշտական ցիկլի մեջ, և որ նրա օդի մեծ մասը բաղկացած է ծծմբի երկօքսիդից:
«Բնականաբար, Իոյի հրաբուխներն այդ գազի հիմնական «մատակարարներն» են, սակայն ոչ թե դրանք, այլ արևային լույսն է ղեկավարում մոլորակի մակերևույթի մթնոլորտային ճնշումը՝ հալեցնելով նրա սառույցները»,- նշել է գիտնականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել